Լուրեր
ԵՊԲՀ. Երևանը ավելի սերտ կապեր է ստեղծում Օքսֆորդի հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի և Օքսֆորդի միջև կապը ամրապնդվեց Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի նախագահ պարոն Մոգադամի և լեզվի ամբիոնի ղեկավար Ջեքի Քուքի այցով Հայաստան: Հոկտեմբերին նրանք այցելեցին Երևանի պետական բշժկական համալսարան և անցկացրին այստեղ գրեթե մեկ շաբաթ:
Այս համագործակցությունը սկսվեց 2013-2014թթ. Օքսֆորդում կայացած բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների համար նախատեսված ծրագրերին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի և միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի մասնակցությամբ, որն էլ հանգեցրեց ԵՊԲՀ և Օքսֆորդի կրթության և զարգացման ակադեմիայի (OAED) առաջիկա համագործակցությանը՝ մասնավորապես շեշտը դնելով անգլերենի ուսուցման վրա:
Համալսարանի աշխատակազմի և ուսանողների կողմից հյուրերին ջերմ ընդունելություն ցուցաբերվեց: Հանդիպումներ կայացան համալսարանի աշխատակազմի, օտար լեզուների ամբիոնի դասախոսների, ինչպես նաև համալսարանի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ: Չափազանց արդյունավետ քննարկումների ընթացքում շեշտը դրվեց մի շարք բնագավառների բարեփոխման հնարավոր տարբերակների վրա:
Պարոն Մոգադամը և տիկին Քուքը հանդիպում ունեցան նաև ուսանողական խորհրդի փոխնախագահ Խաչատուր Մարգարյանի հետ, ով լիովին ներկայացրեց ուսանողների հետաքրքրությունները և նրանց դերը համալսարանական կյանքում` ներկայացնելով ուսանողական կենսունակ միջավայրի ևս մեկ հեռանկար:
Հյուրերը այցելեցին թանգարաններ և մշակութային մի շարք այլ վայրեր՝ ավելի խորը պատկերացում կազմելու Երևանի և ընդհանրապես Հայաստանի մշակութային ժառանգության և վերջին զարգացումների մասին: Պարոն Մոգադամը նշեց. «Մեր այցը ԵՊԲՀ չափազանց արժեքավոր էր և հաճելի: Մեզ հյուրընկալողները շատ առատաձեռն և բարի գտնվեցին մեզ ժամանակ տրամադրելու և հանդիպումների ընդգրկուն ժամանակացույց կազմելու հարցում, ինչպես նաև հնարավորություն ընձեռեցին հանդիպելու ուսանողների և աշխատկազմի հետ:
Մենք՝ որպես Օքսֆորդում գործող կազմակերպություն, հետաքրքրված ենք հնարավոր համագործակցությամբ և հույս ունենք, որ կկարողանանք հնարավորինս աջակցել աշխատակազմին և ուսանողներին թե՛ Հայաստանում և թե՛ Օքսֆորդում»:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն